Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդի նիստը: Օրակարգում մի շարք հարցերի հետ համատեղ ընդգրկված է եղել նաև հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:
Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ` հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ընտրվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:
Հիմնադրամի նորընտիր տնօրենի առաջին առաջարկը եղել է մեծ կոմպոզիտորի կիսանդրու տեղադրումը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում: Խորհրդի անդամները քննարկել են նաև հարցեր` կապված Առնո Բաբաջանյանի թանգարան բացելու հետ: